Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա, որոշվել է, որ 2020 թվականին կայանալիք «Օսկար-92» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում, Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը:

Հիշեցնենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև 5 անվանակարգում արժանացել է մրցանակների՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:

Նշենք նաև, որ «Էրկեն Կիշեր» ֆիլմը նկարվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։