Ամերիկյան HBO ալիքի և բրիտանական Sky ընկերության համատեղ արտադրության «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է ամերիկյան հեռուստաակադեմիայի «Emmy» մրցանակին։ Այս մասին գրում է  ռուսական Գազետան։ «Չեռնոբիլը»  մրցանակ է նվաճել երեք՝ «Լավագույն մինի սերիալ», «Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն ռեժիսուրա» և «Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն սցենար» անվանակարգերում։

Սերիալի հեղինակ Քրեյք Մեյզինը, մրցանակը ստանալիս հույս է հայտնել, որ սերիալը կօգնի մարդկանց գիտակցել ստի վտանգները:

Մինի սերիալի պրեմիերան կայացել է դեռևս 2019-ի մայիսի 6-ին։ Հինգ մասանոց հեռուստասերիալը պատմում է 1986 թվականի ապրինի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած ողբերգության մասին։