75 տարեկան  հասակում վախճանվել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության քարտուղար Յուրի Հարությունյանը։

Յուրի Հարությունյանը 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր։ 2012 թ․ստացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար։

Կոմպոզիտորը ավելի քան 70 ֆիլմերի համար գրած երաժշտության հեղինակը է, այդ թվում՝ «Մարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայնբարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն:

Յուրի Հարությունյանը նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնց թվում է՝ «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»։


Երկրպագում․Ֆաբրիս դու Վելզ

Լոկառնոյի փառատոնի հանդիսատեսը տեղավորվել էր հրապարակի սև ու դեղին աթոռների վրա, ու շունչը պահած սպասում էր փակման ֆիլմի սկսվելուն: Չորս...

, |18 Սեպտեմբեր 2019,18:09