Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը դարձել է ռեժիսորի ամենահաջողված ժապավենը՝  ըստ վարձույթում հավաքած գումարի: Տարանտինոյի թվով 9-րդ կինոժապավենն առաջին հանգստյան օրերի ընթացքում 40 մլն դոլար է հավաքել։ Այս մասին  գրում է  Variety-ին:

Աղբյուրը նշում է, որ ֆիլմի հաջողությունը պայմանավորված է հատկապես դերասանների աստեղային կազմով, որոնց թվում են Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիոն և Մարգո Ռոբին, ինչպես նաև քննադատների դրական արձագանքով:

Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղեր Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը: