Քեմերոն Դիասը Instyle– ին տված հարցազրույցում ասել է, որ  քիչ հավանական է, որ ինքն առաջիկայում  հանդես կգա կինոյում։  Հոլիվուդյան դերասանուհին հեռանում է կինոաշխարհից  և  չի վերադառնալու մեծ էկրան:

«Ես հանդիսատեսին նվիրեցի իմ կյանքի կեսից ավելին։ Կինոյում  սկսել եմ  նկարահանվել  22 տարեկանից, այսինքն ՝ 25 տարի առաջ: Այժմ ինձ ժամանակ է հարկավոր ՝ վերականգնվելու և որոշելու, թե ինչ եմ անելու: Ես չեմ կարոտում  դերասանական գործը », – ասել է կինոաստղը:

«Անկախ նրանից, թե ինչ եմ անում, միանշանակ կլինի այն, ինչն  ինձ իրոք դուր է գալիս։  Զավեշտալի է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ եմ անելու: Ես ֆիլմեր չեմ վաճառում, և չեմ պատրաստվում որևէ մեկին բացատրություն տալ։ Իմ ժամանակը միայն ինձ է պատկանում: Ես ուղղակի կապրեմ իմ կյանքը », – ավելացրել է դերասանուհին։

Դերասանուհու կինոկարիերան սկսվել է 1994 թ.-ին `« Դիմակ» ֆիլմով։ Իսկ մինչև այդ Քեմերոնը 16 տարեկանից աշխատում էր որպես մոդել: Քեմերոն Դիասի մասնակցությամբ վերջին «Էննի» ֆիլմը էկրան է բարձրացել  2014թ.-ին:

2013թ. Դիասը դարձավ «Գրքեր մարմնի մասին» աշխատության հեղինակը, որն ամիսներ շարունակ New York Times պարբերականի վարկածով բեսթսելլեր էր: Իսկ այնուհետև 2016թ. դերասանուհին թողարկեց իր երոկրդ աշխատությունը` «Գիրք երկարակեցության մասին», որը գերազանցեց նախկին գրքի ռեկորդները: Երկու աշխատություններում էլ դերասանուհին պատմում է կանոնավոր սննդակարգի, խնամքի միջոցների մասին, ինչպես նաև բացահայտում իր ներդաշնակության գաղտինքները:

Հիշեցնեք, որ 2015թ. Քեմերոն Դիասը և Բենջի Մեդենը ամուսնացան, իսկ հարսանիքից հետո Դիասը որոշեց իրեն ամբողջովին ընտանիքին նվիրել:

 


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20