Օսկարակիր ռեժիսորը սկսել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները
Հնդիկ հայտնի ռեժիսոր Շեքար Կապուրը սկսել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ գրող Միշել Ահարոնյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա:
«Գրրքը հիմնված է ցեղասպանությունից փրկված գրողի տատիկի հիշողությունների վրա։ Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան: Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1915-1917 թվականներին », – գրում է ամերիկյան Deadline-ը։
Կինոնկարի պրոդյուսերը ամերիկահայ Սոնա Թաթոյանն է`Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերնդից: Ֆիլմի գլխավոր հերոսի քասթինգը տեղի է ունեցել Երևանում ` Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված երիտասարդ աղջիկների շրջանում։
Շեքար Կապուրն իր կարիերան որպես դերասան սկսել է Բոլիվուդում 1975-ին, այնուհետև սկսել է զբաղվել ռեժիսորական աշխատանքներով: Կապուրը միջազգային ճանաչում ստացավ 1998-ին՝ աժանանալով Օսկարի «Էլիզաբեթ» ֆիլմի համար: