Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն և Թոբի Մագուերը չեն ցանկանում, որ ամերիկյան հանդիսատեսը երբևէ  մեծ էկրանին տեսնի  «Cafe Dons Plum» («Սրճարան «Դոնս Փլում») ֆիլմը: Այդ մասին հայտնում է New York Post- ը:

Աղբյուրի փոխանցմամբ,  2001 թվականին նկարհանված ֆիլմը պատմություն է  չորս երիտասարդների մասին, որոնք ամեն երեկո ճաշում են տարբեր աղջիկների ընկերակցությամբ։ Դի Կապրիոն ֆիլմում խաղում է կոպիտ և անպարկեշտ տղայի ՝ Դերեկի դերը։ Դի Կապրիոյի մարնավորած հերոսը երեկոյան հանդիպումների ժամանակ անվերջ վարում է սեռական բնույթի քննարկումներ (մաստուրբացիա և այլն), և սպառնում է կանանց դեքին  շիշ շպրտել։ Ընդամենը վեց օրվա ընթացքում նկարահանված ֆիլմն արգելվել է ցուցադրել  ԱՄՆ-ում և Կանադայում:

Նախագծի պրոդյուսերներից մեկը՝ Դեյլ Ուիթլին, բացատրել է, որ  Դի Կապրիոյի և Մագուերի խաղացած կերպարներն այնքան բնական են թվում, որ հանդիսատեսը նրանց  ասոցացնում է հենց դերասանների հետ: