Earth Alliance հիմնադրամի միջոցով հոլիվուդյան կինոաստղ՝ Լեոնարդո դի Կապրիոն 5 միլիոն  դոլար է հանգանակելու Ամազոնի այրվող անտառների վերականգնման համար։

Այս մասին աշխարհահռչակ դերասանը գրել է Ինստագրամի իր էջում: Ամազոնի անտառների հրդեհի հետեւանքների վերացման համար ստեղծվել է  Amazon forest հիմանդրամը, որն էլ բարերարների հանգանակած գումարները ուղղելու է  անտառների վերականգնմանը: Լեոնարդո դի Կապրիոն կոչ է արել միանալ իրենց նախաձեռնությանը, որն ուղղված է հրդեհից տուժած տարածքների վերականգնմանը: Հանգանակված միջոցները, ուղղվելու են ոչ միայն հրդեհաշիջման աշխատանքներին, այլեւ Ամազոնի կեսաբազմազանության պաշտպանությամբ զբաղվող գործընկերների եւ տեղաբնիկների կարքիներին:

Աշխարհահռչակ դերասանը հայտնի է իր բնապահպանական բարեգործական ակցիաներով։  Նա շարունակաբար խոշոր գումարներ է նվիրաբերում  վայրի բնության պահապանության աջակցության համար։

Հիշեցնենք, որ արդեն 17 օր է ինչ չի հաջողվում մարել Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհները։ BBC-ին գրում է, որ անցած տարվա համեմատ երկրագնդի ամենախիտ անտառում հրդեհների քանակը կտրուկ աճել է. հրդեհների մեծ մասի պատճառը անտառահատումներն են:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտնել է հրդեհների քանակի ռեկորդային աճի մասին: Ինստիտուտի տվյալներով, այս տարվա  սկզբից  Բրազիլիայում արձանագրվել է շուրջ 70 հազար հրդեհ, իսկ անցած շաբաթվա հինգշաբթիից ի վեր արբանյակները նկատել են 9,507 նոր հրդեհներ: Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 80%-ով։