Հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վերջերս 15 միլիոն դոլար է հանգանակել, բնապահպանական տարբեր ակցիաների մասնակիցներին պարգևատրելու համար: Իրականում, այս տպավորիչ գումարը մի կաթիլ է  օվկիանոսում, որովհետև դերասան-բարերարի հիմնադրած «Լեոնարդո Դի Կապրիո» (Leonardo DiCaprio Foundation) հիմնադրամը 20 տարի շարունակ իրականացնում է տարբեր միջոցառումներ՝ ուղղված  կենդանիներին, բույսերին, և պարզապես, մեզ շրջապատող աշխարհը փրկելուն:

Բարեգործությունն արևմուտքում հարուստների սիրած խաղալիքն է, փող լվանալու օրինական ճանապարհ, վիճահարույց նախագծեր ֆինանսավորելու և անօրինական ճանապարհով հարստանալու միջոց:  «Դի Կապրիո» հիմնադրամի դեպքում, այնուամենայնիվ, առաջնայինը մնում է վայրի բնության պահպանությունը, արտաքին աշխարհը ներդաշնակ դարձնելը։ Այս առումով, կարելի է հիշատակել Գվատեմալայում անտառահատման դեմ պայքարի, հունական Անդրես կղզու ծովափը մաքրելու և վայրի կենդանիների ձագերի փրկագինը, որոնք բուծվել էին որսի համար: Այս ամենը հսկայական գումարներ արժեն, ուստի զարմանալի չէ, որ դերասանն անընդհատ մեծ գումարներ է փոխանցում իր հիմնադրամին: