Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նախատեսում է նկարել իր տասներորդ ֆիլմը, որով էլ կավարտի իր ռեժիսորական կարիերան։ Այս մասին Տարանտինոն ասել է Մոսկվայում՝  «Մի անգամ Հոլիվուդում»  ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայից առաջ կայացած ասուլիսում։

«Ես ավելի վաղ ասել եմ, որ ուզում եմ տասը ֆիլմ նկարել: «Մի անգամ … Հոլիվուդը» իմ նախավերջին ֆիլմն է: Չգիտեմ, թե վերջինը ինչ կլինի, բայց ես ուզում եմ պատրաստել ծավալուն կինոնկար, որը կդառնա իմ նախորդ ֆիլմերի անթոլոգիան»,- ասել է Տարանտինոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեժիսորն  հայտարարել էր կինեմատոգրաֆից հեռանալու իր որոշման մասին։ Միաժամանակ նա հայտնել էր, որ չի պատրաստվում ամբողջությամբ թողնել ստեղծագործելը։ Նրա ծրագրերում է ստեղծագործական աշխատանքը շարունակել թատրոնում, նաև զբաղվել գրական գործունեությամբ։

 

 


2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Ամերիկյան Forbes  ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Երկրորդ տարին անընդմեջ Սքարլեթ Յոհանսոնը գլխավորում է Forbes– ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների...

|24 Օգոստոս 2019,21:59