«ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթացների շրջանակում հայ կինոյի, գրականության և մեդիայի ներկայացուցիչները առիթ կունենան մասնակցելու Կլաուս Լոսերին և լսելու նրա դասախոսությունները: Ինչպես արդեն հայտնել էինք դասընթացները տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 7-14-ը:

Դոկտոր Կլաուս Լոսերը 1980 թվականից ի վեր զբաղվում է երաժշտությամբ, ֆիլմերով և պոեզիայով: 1990-1995թթ. սովորել է Պոտսդամ-Բաբելսբերգ կինոդպրոցում՝ ստանալով դիպլոմ ֆիլմագիտության և սցենարի ոլորտում: 1992 թվականից աշխատում է որպես ազատ կինոքննադատ, կուրատոր և պատմաբան: Նա աշխատում է Բեռլինի «BrotfabrikKino» կինոթատրոնում որպես ծրագրի ղեկավար: Կենտրոնացած փորձարարական, անդերգրաունդ ֆիլմերի և նախկին Արևելյան Բլոկի կինոյի պատմության մեջ՝ հեղինակել է մի շարք հոդվածներ և գրքեր: 1996 թ.-ին հիմնադրել է «ex.oriente.lux» արխիվը անկախ կարճամետրաժների արտիստիկ ենթամշակույթից, որոնք ցուցադրվել են ամբողջ աշխարհում, հաճախ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Դանիայում և այլ երկրներում: 2009 թ.-ին եղել է Բեռլինի կինոփառատոնում ցուցադրվող «Winter adé – Filmische Vorboten der Wende» ռետրոսպեկտիվի կուրատորը:

Յակոբին Մոթսի հետ համատեղ երկու փաստագրական ֆիլմ է նկարահանել Արևելյան Գերմանիայի մշակութային պատմության վերաբերյալ: Նա նաև ժյուրի է տարբեր փառատոներում և հրապարակում է «Թռչող աչքը» բաժինը «Berliner Zeitung» շաբաթաթերթում ՝ Բեռլինի կինոարվեստի վերաբերյալ: Անդամակցում է Գերմանիայի կինոքննադատների միջազգային ֆեդերացիային:


2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

Ամերիկյան Forbes  ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Երկրորդ տարին անընդմեջ Սքարլեթ Յոհանսոնը գլխավորում է Forbes– ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների...

|24 Օգոստոս 2019,21:59