Առաջիկայում, «Karo.Art» նախագծով ռուսական կինովարձույթ կմտնի Ձիգա Վերտովի  առաջին ֆիլմը՝ «Հեղափոխության տարեդարձը»։ Կինոնկարը նվիրված է Հոկտեմբերյան հեղափոխության առաջին տարեդարձին։ Այն  նկարված է 1918 թվականին և համարվում է պատմության մեջ  առաջին լիամետրաժ վավերագրական  ժապավեններից մեկը։ 

1920 թվականներից մինչև 2017 թվականը կորած համարվող ժապավենը հետևել է  Ռուսաստանում քաղաքական համակարգի փոփոխության պատմությանը՝ 1917 թվականի փետրվարից մինչև 1918 թվականի նոյեմբերը: Կինոնկարի անհետացման վարկածներից  մեկը կապվում է Լև Տրոցկու հետ, որը մինչ այդ ԽՍՀՄ-ում անցանկալի անձ է համարվել ( persona non grata

«Հեղափոխության տարեդարձը» կինոնկարի վերականգնված տարբերակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 6-ին, Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոթատրոնում։ Ֆիլմի ցուցադրությունը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ։ Ժապավենը կներկայացնի կինոյի պատմաբան Նիկոլայ Իզվոլովը։