«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող նոր ՝«Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի կունենա հոկտեմբերին: Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է:

Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան:

Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը:

Ֆիլմի պրեմիերան Ստեփանակերտում նույնպես նախատեսված է 2019-ի հոկտեմբերին, իսկ 2020-ի մարտին այն առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում:


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42