Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է Գիլերմո դել Տորոյի անվանական աստղը
Կինոռեժիսոր Գիլերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել և այն նվիրել բոլոր ներգաղթյալներին։ Այս մասին հայտնում է kinopoisk.ru -ն։
«Շատ կարևոր է, որ այս ամենը տեղի է ունենում այժմ, որովհետև ես կարող եմ ասել ձեզ՝ բոլոր ներգաղթյալներիդ, դուք պետք է հավատաք հնարավորություններին, այլ ոչ թե խոչընդոտներին, մի՛շտ»,- ասել է մեքսիկացի ռեժիսորը։
«Մի՛ հավատացեք այն ստերին, որոնք նրանք մեր մասին ասում են: Հավատացե՛ք պատմություններին, որոնք մեր մեջ են, և հավատացե՛ք, որ մենք բոլորս կարող ենք շտկել իրավիճակը, և մենք բոլորս ունենք պատմություններ, և բոլորս կարող ենք ներդրում ունենալ այս աշխարհում»,- ասել է նա՝ ծածանելով իր անվանական աստղի վրա Մեքսիկայի դրոշը:
Հիշեցնենք, որ ռեժիսորի «Ջրի ձևը» ֆիլմը 2018 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։