Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր:

Ինչպես հայտնում է  Asbarez-ը, մրցանակը ամերիկահայ լրագրողը ստացել է «Holocaust Soliloquy»  («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին:

«Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել, և ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ամբողջ  կյանքի ընթացքում պատմություններ ես լսում, թե ինչերի միջով է նա անցել: Եվ ես այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչի միջով անցել է նաև պապս, ինչպես և մյուսները, որոնք տեսել են ցղասպանությունը», – ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:

Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր Լոս Անջելեի  մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչև  այս Los Angeles Area Emmy Awards  հեղինակավոր մրցանակին լրագրողն արժանացել էր նաև 2012 և 2016 թվականներին, զուգահեռաբար  տասը  անգամ եղել է  առաջադրված:

 


«Բարեփոխելով աշխարհը»․Հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը  

«Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը: Փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը hոկտեմբերի 15-ին և...

|12 Հոկտեմբեր 2019,14:58