Ամերիկացի հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկարի» են առաջադրվելու տարբեր անվանակարգերում՝ Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղացած դերերի համար: Այս մասին հայտնել է Variety հանդեսը և նշել, որ Դի Կապրիոն կներկայացվի «Լավագույն դերասան», իսկ Փիթը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:

Նույն աղբյուրը  հայտնում է, որ փորձագետների կարծիքով երկու դերասաններն Էլ խաղում են գերազանց և հավասարապես կարող են հավակնել «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում։ Լեոնարդո դի Կապրիոն մարմինավորում է հոլիվուդյան «աստղին»՝ դերասան Ռիք Դալթոնին, իսկ Բրեդ Փիթը՝ նրա դուբլյորին՝ Քլիֆ Բութին: Կինոնկարում, բացի Լեոնարդո դի Կապրիոյից և Բերդ Փիթից խաղում են նաև Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը, Լյուք Փերին, Էմիլ Հիրշը, Մարգարեթ Կուելլինև այլք:

56-ամյա Տարատինոն համաշխարհային փառք է ձեռք բերել 1994 թվականին «Քրեական ընթերցվածք» կինոնկարի թողարկումից հետո: Նրա աշխատանքների թվում են՝ «Կատաղած շները» (1992 թ.), «Սպանել Բիլին» (2003 թ.), «Սպանել Բիլին 2» (2004 թ.), «Ազատագրված Ջանգոն» (2012 թ.) ֆիլմերը: Նրա վեց ժապավեններ տեղ են գտել FHM հանդեսի վարկածով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների 100 լավագույն ֆիլմերի» ցուցակում:


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20