Ամերիկյան Forbes  ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Երկրորդ տարին անընդմեջ Սքարլեթ Յոհանսոնը գլխավորում է Forbes– ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը ՝ վաստակելով 56 միլիոն դոլար: Դերասանուհին  այս գումարը վաստակել է մեկ տարվա ընթացքում՝ 2018 թ․ հունիսից մինչև 2019-ի հունիսը։ Գումարի մեծ մասը՝ 35 միլիոնը, նա ստացել է Marvel-ի կոմիքսների հիման վրա նկարահանված «Սև այրի» ֆիլմում կատարած դերի համար։

Երկրորդ տեղում է կոլումբիացի և ամերիկացի դերասանուհի Սոֆիա Վերգարը, որը հայտնի է «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում  մարմնավորած դերով, որի շնորհիվ նա աշխատել է 44,1 միլիոն դոլար։ Երրորդ տեղում է Ռիզ Ուիզերսփունը 35 հազար դոլարով։ Ցուցակի չորրորդ հորիզոնականում է Նիկոլ Քիդմանը։ Հնգյակը եզրափակում է Ջենիֆեր Էնիսթոնը։

Միասին, աշխարհի տասը ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում հավաքել են 314,6 միլիոն դոլար (առանց հարկային վճարների՝ կեղտոտ):