Վրաց կինոռեժիսոր Դիթո Ցինցաձեի «Շինդիսի» ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին նշված է Վրաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Շինդիսի» կինոնկարը ստացել Է ընտրական հանձնաժողովի 12 անդամներից 10-ի ձայնը, որի կազմում են հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոքննադատներ եւ արվեստի այլ գործիչներ: Բացի «Շինդիսի»-ից, «Օսկարի» էին հավակնում  ևս չորս ֆիլմեր՝ «Շքերթը» (ռեժիսոր Նինո Ժվանիա), «Մինչև հայրիկի վերադառնալը» (Մարի Գուլբիանի), «Հարեւանները» (Գիգիշա Աբաշիձե), ինչպես նաեւ «Ներշնչիր-արտաշնչիր» ֆիլմը (Դիթո Ցինցաձե):

«Շինդիսի» ֆիլմը ներկայացնում Է մի գյուղի պատմություն, որը վերապրել Է 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, որոնք պատմում են գյուղացիների անձնազոհության և հանուն կյանքի զինվորների պայքարի մասին:

«Օսկար»  92-րդ արարողությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին։

«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20