Հուլիսի 13-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի փակման և մրցանակների հնձնման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ վարչապետի (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» կինոնկարը։

«Արծաթե ծիրանը» տրվեց  Կանտեմիր Բալագովի «Լողլողը»-ին:

Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ  Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» կինոնկարը:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը։

«Արծաթե ծիրանը» տրվեց  Ռատի Ցիտելաձեի  «Հասարակության գերին» ժապավենին:

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ  մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում  կինոքննադատների մրցանակը հանձնվեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ժապավենին:

 


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...