Վենետիկի 76-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն հրապարակել է  փառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված ֆիլմերի ցանկը։  kinoart.ru-ի հաղորդմամբ, մրցութային ծրագրում  ընդգրկվել է 20 ֆիլմ, որոնց թվում են  կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր » (Guest of Honour), ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի  «Gloria Mundi» ֆիլմերը։

«Հատուկ ցուցադրում» ծրագրում ընդգրկված են 9 ֆիլմ, այդ թվում Գասպար Նոեի, Ստենլի Կուբրիկի, Պաոլո Սորենտինոյի և այլոց ֆիլմերը։  Վենետիկում  ցուցադրվելու է նաև Անդրեյ Տարկովսկու որդու  վավերագրական ֆիլմը՝  հոր  մասին։

Վենետիկի 76-րդ կինոփառատոնը կայանալու է օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 7 -ը։ Փառատոնը բացվելու է Հիրոկաձու Կորեեդայի «Ճշմարտություն» ֆիլմով։ Վենետիկի փառատոնի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր Լուկրեսիա Մարտելը։ Կինոարվեստում ունեցած ներդրման համար հատուկ մրցանակ կստանա ռեժիսոր Պետրո Ալմադովարը։


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42