20-րդ դարի անզուգական  դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը,  «Ինը» մյուզիքլում խաղացած դերից 10 տարի անց  սկսել է նկարահանվել Ռոմեն Գարիի «Ամբողջ կյանքն առջևում է» վեպի նոր էկրանավորման մեջ։ Այս մասին  հայտնում է Variety-ն։

84-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։

Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել:

«Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:

Ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի մարտը։

0