Հայոց ցեղասպանության մասին պատմող նշանավոր վավերագրող Ջո Բեռլինգերի Intent to Destroy («Ոչնչացնելու մտադրություն», 2017 թ․) օսկարակիր ֆիլմը առաջադրվել է Emmy մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին  հայտնել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Intent to Destroy ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Հիշեցնենք, որ Բերլինգերի կինոնկարը  արժանացել է «Օսկարի» 2017 թվականին: Ֆիլմում նկարահանվել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Քրիսթիան Բեյլը և այլ դերասաններ, ինչպես նաև` Հայաստանում ԱՄՆ  նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Emmy մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։


«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան վաճառքներից փրկված տարածքում այսօր կայացավ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի շնորհանդեսը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների...

|20 Նոյեմբեր 2019,17:20