Հոլիվուդում պատրաստվում են կիրառել նոր կանոններ ինտիմ տեսարանների նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է SAG-AFTRA Ամերիկյան կիոնդերասանների գիլդիան։

Նոր կանոնները կոչված են ապահովելու դերասանների անվտանգությունը նկարահանման ժամանակ, ինչը լուրջ կասկածի տակ էր հայտնվել նկարահանման հրապարակներում, նաև պրոդյուսերական սենյակներում սեռական ոտնձգությունների աղմկահարույց գործերի շարքից հետո։ Կանոնները կամրապնդեն էրոտիկ տեսարանների նկատմամբ պահանջները, նաև կհստակեցնեն դրանց նախապատրաստման չափանիշներն ու պրոդյուսերների պարտականությունները։

Չափանիշների մշակողներից մեկը Ալիսիա Ռոդիսն է, որը պատասխանատու էր «Գահերի խաղի» ինտիմ տեսարանների նկարահանման համար։ Կինոդերասանների գիլդիայում համոզված են, որ  այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է և անհրաժեշտ  Հոլիվուդում։

 


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32