Թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի «Փախստականներ» գիրքը դարձել է հերթական հակահայկական¸ հակաիրական թուրքական ֆիլմի հիմք։ Ինչպես գիրքը¸ այնպես էլ ֆիլմը արծարծում են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ. ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթած մուսուլմանների ճակատագիրը՝ մեղադրանքի թիրախում ունենալով ռուսներին ու հայերին։ Ինչպես տեղեկացնում է  Էրմենիհաբերը՝ Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ նկարահանվող «Ձյունից կազմված» ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի 2020 թվականին:
Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչը նույնական կլինի նաև դեռևս նկարահանման փուլում գտնվող ֆիլմում։

           Ն․Պետրոսյան


Հասմիկ Հովհաննիսյան․Մեծ ու փոքր արկածներով  եզրափակեցինք փառատոնը

Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի կազմակերպվեցին բացօթյա ցուցադրություններ, իրականացվեց կրթական ծրագիր, ներկայացվեցին բազմաժանր ու բազմաբովանդակ կինոնկարներ...

|14 Հուլիս 2019,23:34