Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար կստանա «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը: Ինչպես հունիսի 14-ին հայտարարել Է Վենետիկի կինոփառատոնի տնօրենությունը, պարգևատրման արարողությունը կկայանա 76-րդ միջագային փառատոնի շրջանակում, որը կանցկացվի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը։

Հեղինակավոր պարգևի շնորհման մասին հայտարարության կապակցությամբ Ալմադովարը հիշել է, որ իր միջազգային դեբյուտը 1983 թվականին տեղի է ունեցել Վենետիկում՝ «Արատի անվայել հմայքը» ժապավենով: «Ես շատ հուզված եմ ու շոյված: Ես հիանալի հիշողություններ ունեմ Վենետիկի փառատոնի մասին»,-ասել Է Ալմադովարը: 1988 թվականի հիմնական մրցույթում տեղի Է ունեցել նրա «Կանայք՝ նյարդային խանգարման եզրին» ժապավենի պրեմիերան: Ֆիլմն արժանացել է մրցանակի՝ լավագույն սցենարի համար։ Կինոնկարն, այնուհետև առաջադրվել է «Օսկարի»՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ալմադովարն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակն ստացել Է 1999 թվականին՝ աշխարհում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հարաբերությունների մասին պատմող «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմի համար: Երեք տարի անց՝ 2002 թվականին, լավագույն սցենարի համար Ալմադովարին երկրորդ «Օսկար»-ը բերեց «Խոսիր նրա հետ» ֆիլմը: Նա հաճախ Է համագործակցել դերասաններ Պենելոպա Քրուզի, Խավիեր Բարդենի, Անտոնիո Բանդերասի հետ։


 «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի...

|21 Սեպտեմբեր 2019,14:02