Լիոնում՝ հոկտեմբերի 12- 20-ը, կայանալիք Լյումիեր եղբայրների փառատոնի ժամանակ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կստանա Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակը : Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:

«Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հաճախ է ասում, որ իրեն այլեւս հարկավոր չեն մրցանակներ, բայց այս անգամ նա թույլ տվեց իրեն համոզել»,-նշել է դասական կինոյի աշխարհում խոշորագույն համաժողովի տնօրեն Թիերի Ֆրեմոն: Միջոցառման հարթակներում կազմակերպվելու են 80-ամյա ռեժիսորի վերականգնված մի քանի կինոնկարներ: Հոկտեմբերի 19-ի երեկոն նվիրված կլինի բացառապես «Կնքահայրը» եռերգության կինոնկարներին:

Բացի այդ, կկայանան առանձին միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիացի դերասան Դանիել Օտեյի, ռուսական ծագում ունեցող դերասանուհու եւ Վլադիմիր Վիսոցկու (1938-1980 թթ.) վերջին կնոջ՝ Մարինա Վլադիի, Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող Պոն Չժուն Հոյի եւ բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչի ստեղծագործությանը: Բացի այդ, պլանավորված է 1930-ական թվականների հոլիվուդյան համր ֆիլմերի ցուցադրությունը:

Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնն ամեն տարի աշնանն անցկացվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ կինեմատոգրաֆի գյուտարարներ Լուի եւ Օգյուստ Լյումիերների հայրենիքում: Փառատոնի ընթացքում քաղաքի խոշորագույն մշակութային հարթակներում, ինչպիսիք են Հոլլ Թոնի Գառնիեն եւ Կոնգրեսների լիոնյան պալատը, անցկացվում են դասական ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:  «Լյումիերների» մրցանակ է հանձնվում նաև՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այդ մրցանակի դափնեկիրների թվում են՝ Քվենտին Տարանտինոն, Քեն Լոուչը, Քլինթ Իսթվուդը, Պեդրո Ալմադովարը, Ջեյն Ֆոնդան եւ ուրիշներ: Անցյալ տարի փառատոն էր այցելել 185 հազար մարդ։

 

 


 «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի...

|21 Սեպտեմբեր 2019,14:02