Կիոնարվեստների ամերիկյան ակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշում Է ընդունել կինոռեժիսոր Դևիդ Լինչին «Օսկար» պատվավոր մրցանակ հանձնել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած բացառիկ ավանդի համար (Academy Honorary Award): Այս մասին, հունիսի 3-ին տեղեկացնում է ակադեմիայի կայքը։

Դևիդ Լինչն ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ Է, որին Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» Է շնորհվել համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Իր երկարատև  կարիերայի ընացքում նկարահանել Է ընդամենը 10 լիամետրաժ կինոնկար, և դրանցից շատերը, օրինակ, «Փիղ մարդը»(The Elephant Man, 1980), «Կապույտ թավիշ» (Blue Velvet, 1986), «Սրտով վայրենիները»(Wild at Heart, 1990), դասական ֆիմեր են դարձել:

Կինոքննադատները նշում են, որ Լինչը կռահել Է կինոյի այնպիսի ֆենոմենների հայտնվելը, ինչպիսիք են Քվենթին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը եւ Կոեն եղբայրները: Բայց լայն հասարակության շրջանում ամենամեծ  ժողովրդականությանը Լինչն արժանացել Է «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) միստիկական սերիալից հետո:

Նաև որոշվել Է կինոյի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր պարգև շնորհել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերին և ամերիկացի դերասան Ուես Սթյուդիին, իսկ դերասանուհի Ջինա Դևիսին՝ Ջին Հերշոլթի անվան պարգև, որը տրվում Է հումանիզմի գործում ներդրած ակնառու ավանդի համար:
Պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում։

Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07