Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմի վարձակալության իրավունքը եվրոպական երկրների մեծ մասում ձեռք բերվեց դեռևս նախքան ֆիլմի պրեմիերան, իսկ «Լևիաթան» ֆիլմն ամրապնդեց  Զվյագինցևի հեղինակությունը՝ որպես ռուս ամենաարտահանվող ռեժիսորի։

Վիզուալ պարզությունը, անշտապությունն ու խորությունը թույլ են տալիս օտարերկրացիներին համեմատել նրան Տրակովսկու հետ (ինչը, իհարկե, հեշտությամբ կարելի է վիճարկել, բայց հիմա այդ մասին չխոսենք):

Միջազգայնորեն ընդունված ռուս ռեժիսորների ցանկը հայտնի է․ երկու Անդրեյներից բացի, այդ ցանկում են Գերմանը, Սոկուրովը, Միխալկովը, Կոնչալովսկին, վերջին շրջանում՝ Սերեբրեննիկովը, ավելի վաղ՝ Լունգինը, իսկ հին վարպետներից՝ Էյզենշտեյնը, Վերտովը, Բարնետը։ Այսուամենայնիվ, արտասահմանյան կինոսերները միայն նրանց չէ, որ գնահատում են։ Esquire-ն կազմել է վարպետների ցանկ, որոնց ֆիլմերում Հին և Նոր աշխարհը հիացմունքով է տեսնում ոչ միայն (և ոչ այնքան) ռուսական առեղծվածային ոգին, որքան յուրօրինակություն և դրայվ։

1 Արթուր Արիստակիսյան (ծնվել է 1961 թ)

Սուրբ աղքատության և ասոցիալության կրոնական պոետի մշակութային կարգավիճակ ձեռք բերելու համար բավական էին Արիստակիսյանի երկու ֆիլմերը, որոնք կյանքի են կոչվել գրեթե տասը տարի տարբերությամբ․ դրանք են «Ձեռքի ափեր» (1993) և «Տեղ երկրի վրա» (2001) ֆիլմերը։

Ըստ որում, իր բացառիկ հանճարին ռեժիսորը ստիպեց հավատալ դեռևս Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ուսանելու տարիներին (1988-1993թթ․ նա սովորել է փաստագրական ֆիլմերի ֆակուլտետում՝ օպերատոր Ալեքսանդր Կոչետկովի արվեստանոցում)։

1990թ․ վերջին շրջանում ինստիտուտում դեռ լեգենդներ էին պտտվում անհավանական Արթուրի մասին։ Իգոր Սադչիկովը, ով այդ ժամանակահատվածում ՎԳԻԿ-ի պրոռեկտորն էր, հիշում էր, որ Քիշնևից եկած էքսցենտրիկ այդ երիտասարդին թույլ էին տալիս ոչ միայն օր ու գիշեր անցկացնել լսարաններում (երիտասարանդ ռեժիսորը տանել չէր կարողանում հանրակացարանները), այլև այնտեղ կարտոֆիլ տապակել։

«Ձեռքի ափեր»-ը Արիստակիսյանը նկարահանել է քիշնևցի անտունների շրջանում հինգ տարվա ընթացքում, իսկ «Տեղ երկրի վրա» ֆիլմի գործողությունները ծավալվում են ժամանակակից հիպպիների շրջանում։ Այս ֆիլմերը համախմբել են ողջ աշխարհը և հիմա էլ հանդիպում են կինոսերների ֆիլմադարաններում։ Արիստակիսյանի հետ համատեղ աշխատանքի մասին երազում էր Կարլոս Ռեյգադասը, ով պատրաստվում էր զբաղվել Արթուրի՝ երեխաների վաճառքի վտանգավոր թեմայով մեքսիկական ֆիլմի արտադրությամբ։ Ծրագիրը չիրականացվեց․ չիրականացվեցին նաև մեկ գլխի վրա երկու դեմք ունեցող հնդկացի աղջկա մասին փոքր բյուջե ունեցող փաստագրական ֆիլմի նկարահանումն ու այլ ծրագրեր։ Վերջերս «Искусство кино» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Արիստակիսյանն ասել է,- «Գաղափարները շատ են, բայց դրանք ինձ չեն բավարարում, որովհետև դրանք բոլորը կվերջանան կինոյի հետաքրքիր փառատոնով, և ոչ ավելին։ Ցանկություն է առաջանում ինչ-որ սրբապատկերներ ստեղծելու»։ Ռեժիսոր և մարդ, ում շատ է սազում «բարդ» սահմանումը, գիտակցաբար հրաժարվել է փառատոնի ֆորմատի տիրաժավորումից։ Ընդ որում, Արիստակիսյանը շրջանցում է և վանականի կասկածելի հեղինակությունը․ նա դասավանդում է Մոսկվայի նոր կինոյի դպրոցում։

2 Ալեքսեյ Գերման կրտսեր (ծնվել է 1976թ)

Այստեղ, ինչպես ասվում է, ազգանունը պարտավորեցնում է և օգնում․ միջազգային փառատոնների ուշադրությունը մեծն Ալեքսանդր Գերմանի որդու նկատմամբ, որը չի վախեցել զբաղվել իր հոր մասնագիտությամբ, ի սկզբանե երաշխավորված էր։ Դեբյուտային «Վերջին գնացքը» ֆիլմը, որը հանդիսատեսին տեղափոխում է 2004-ի մռայլ, կեղտոտ ու հիվանդոտ զինվորական դժոխք, հայտնվեց վենետիկյան 60-րդ փառատոնի «Հորիզոններ» բաժնում և ստացավ Լուիջի դե Լաուրնիսիսի մրցանակի հատուկ հիշատակում (հետաքրքրական է, որ այդ տարում բոլոր կանխատեսումների համաձայն գլխավոր մրցանակին պետք է արժանանար Մարկո Բելլոկկիոն «Բարև, գիշե՛ր» ֆիլմով, սակայն հաղթեց անհայտ ռուս սկսնակ Զվյագինցևը իր «Վերադարձ»-ով)։

Շատ արագ Գերման կրտսերը, միախառնելով ռեալիստականը աբսուրդիզմի հետ, ինչպես նաև հոր ընդգծված ոճը էֆեկտիվ գլամուրի հետ, դարձավ վենետիկյան հիմնական մրցույթի մշտադիտորդը։ 2008-ին նրա «Թղթե զինվոր»-ը արժանացավ Արծաթե առյուծի, սակայն կրկին չցուցադրվեց (կրկնակի ցուցադրվում են միայն հիմնական մրցանակակիրները). ինչ-որ ֆրասիացի կինոման քիչ էր մնում լաց լիներ ֆիլմի դիտումը բաց թողնելու պատճառով։ Անհրաժեշտ էր հանգստացնել նրան` «Գերմանին որ հաստատ Ֆրանսիայում կցուցադրեն»։

Այսօր Ալեքսեյ Ալեքսեևիչի վերջին աշխատանքը՝ անտիուտոպիական նովելներից հյուսված «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը, 2015թ․-ին ցուցադրվել է Բեռլինի փառատոնի շրջանակում։ Դե իսկ արդյո՞ք նրա նոր ֆիլմը միջազգային հարթակներում նույնքան պահանջված կլինի, թե ոչ, նախապես ասելը դժվար է․ չափազանց սպեցիֆիկ նյութ է՝ Սերգեյ Դովլաթովի կենսագրությունը։

3 Կիրա Մուրատովա (1934 – 2018)

Մուրատովայի մեծությունը ուղղակիորեն համեմատական է նրա բարդ մասնագիտական ճակատագրին․ հազվագյուտ սովետական ռեժիսորենր են բախվել նման քանակության արգելքների և հալածանքների։ Իր ողջ անտարբեր ապաքաղաքականությամբ հանդերձ՝ Կիրա Մուրատովան բոլորից շատ էր նյարդայնացնում ցենզորներին՝ եզակիությամբ, համառությամբ և փոխզիջման անհնարինությամբ։ Նրա դեբյուտային «Կարճ հանդիպումները» (1969) «Երրորդ էկրանի» արժանացավ, իսկ երկրորդ՝ «Երկար լարեր» (1971) ֆիլմը դարակներում մնաց մինչև 1987 թվականը։ Երրորդ՝  «Ճանաչելով աշխարհը» ֆիլմը ստեղծվեց տասնամյա ընդմիջումից հետո, իսկ չորրորդ ֆիլմը՝ Կորոլենկոյի «Մոխրագույն քարերի մեջ» քրիստոմատիական վիպակի էկրանավորումը (1983), խմբագիրների կողմից այնպես պախարակվեց, որ Մուրատովան ստիպված եղավ հանել իր անունը տիտրերից (օրիգինալ տարբերակը չի պահպանվել, առկա տարբերակում ստորագրված է՝ Իվան Սիդորով)։

Վերակառուցման շրջանում Մուրատովան քարտ-բլանշ ստացավ՝ նկարահանիր, ինչ ցանկանում ես։ Եվ նորից կոնֆլիկտ. Բեռլինում մրցանակի արժանացած նրա «Ասթենիկ համաշխտանիշ» ֆիլմը (1989) երկու տարի չէր կարողանում դուրս գալ վարձույթ՝ տեղական շուկայում հերոսուհու բուռն հայհոյախան մենախոսության պատճառով: Այդ շրջանի մշակույթի նախարար, դերասան և ռեժիսոր Նիկոլայ Գուբենկոն աղերսում էր կրճատել անպարկեշտ բառերը,- «Կիրա Գեորգիևնա, դա Ձեր քմահաճույքն է»: «Այո, քմահաճույք է»,-պատասխանում էր անվրդով Մուրատովան: Աշխարհը բացահայտեց Մուրատովային վերակառուցման հետ միասին. «Զգայուն ոստիկանը» 1992թ.-ին, պատվավոր «Ոսկե հովազ» 1994թ.-ին, «Հավերժ վերադարձ» ֆիլմի պրեմիերան 2012թ.-ին Հռոմի փառատոնում և ամբողջական հետհայաց 2013թ.-ին ռոտերդամյան փառատոնում: Դա հրաշալի է, բայց Մուրատովայի արտասահմանցի երկրպագուներին ցանկություն է առաջանում ասել, որ առանց լեզվի իմացության դժվար է գնահատել  նրա տեսարանների զարմանալի հնչյունական յուրօրինակությունը:

4․Գլեբ Պանֆիլով (ծնվել է 1934թ.)

Աշխարհի երկու խոշորագույն փառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր, Լոկառնոյում` «Ոսկե հովազ» «Կրակում կածան չկա» (1969) և Բեռլինում` «Ոսկե արջ» «Թեմա» (1987) ֆիլմերի համար: Դա դեռ չհաշված «Վասսա»-ի (1983) համար ոսկե մրցանակը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կողմից և «Մայր» (1990) ֆիլմի համար Կաննի հատուկ մրցանակը: Այսուամենայնիվ, Պանֆիլովը առաջին հերթին «արտահանվող» կինոյի հետ չի ասոցացվում, ինչի պատճառն են սովետական ռուսական իրականության խորը ընդգրկումը, փիարի հանդեպ անտարբերությունը և համեմամատաբար քիչ թվով տեսարանները. դրանք ընդամենը 10-ն են (վերջինը` հեռուստաֆիլմ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»-ի հիման վրա, 2008թ.):

Այսօր Պանֆիլովը հաճախ աշխատում է թատրոնում։ Սակայն, եթե գնահատենք ֆիլմերի` dvd և blue-ray պարբերաբար թողարկմամբ, Եվրոպայում նրան առավել են գնահատում: Համենայն դեպս, այնպիսի շքեղ բոքս-սեթ, ինչպիսին ֆրանսիականն է, տիտղոսաթերթին Panfilov — Tchourikova ազգանուններով, Ռուսաստանում չի եղել:

5․Հերբերտ Ռապպապորտ (1908 — 1983)

Այս յուրօրինակ կինոմատոգրաֆը ծնվել է Վիեննայում Լվովից ներգաղթյալների ընտանիքում: Մասնագիտական գործունեությունը սկսել է որպես Գեորգ Վիլհելմ Պաբստի ասիստենտ Բեռլինում, իսկ նացիստների իշխանության գալուց հետո Պաբստի հետ արտագաղթել է Ամերիկա, որտեղից էլ 1935-ականներին սովետական կինոյի ազգային կոմիսարիատի Բորիս Շումյացկիի հորդորով տեղափոխվել է ԽՍՀՄ:

Ռապպապորտի ռեժիսորական դեբյուտը դարձավ «Լենֆիլմ»-ում նկարահանված հակաֆաշիստական ֆիլմը` «Պրոֆեսոր Մամլոկ» (1938): Տեսարանը լայնամասշտաբ վարձակալության հանվեց միայն պատերազմից հետո. 1938-ականներին լույս տեսած կրկնօրինակները անհապաղ վերացվում էին, հիտլերյան Գերմանիայի հետ այդ ժամանակ դեռ փորձում էին բարեկամություն անել:

Այսօր Ռուսաստանում Ռապպապորտի ֆիլմերը անմիջապես քիչ մասնագետներ կհիշեն. դրանք շատ չեն, մի մասը ստեղծված են այլ ռեժիսորների հետ համահեղինակությամբ, ամենաճանաչվածը «Երկու տոմս ցերեկային սեանսի համար» (1966) դետեկտիվն է  «ցեխավիկների» հնարքների մասին` սոցիալիստական գույքի գողության դեմ պայքարի վարչության աշխատակցի դերում երիտասարդ Զբրուևի կատարմամբ: Սակայն Գերմանիայում և Ավստրիայում, առաջին հերթին շնորհիվ քննադատ-համակարգողներ Բարբարա Վուրմի և Օլաֆ Մյուլլերի, հանրությունը Ռապպապորտին ընդունում է որպես վարպետ ամենատարբեր ժանրի ֆիլմերի`երաժշտական կոմեդիաների, ռազմական դրամաների, հետախուզական և դետեկտիվ թրիլերների, ներկայացում-ֆիլմերի, որոնք օրինակ են նուրբ խաղի, ձայնի և մոնտաժի համադրության:

 6․Իվան Ի. Տվերդովսկի (ծնվել է 1988 թ.)

Հեղինակ պրովոկացիոն, փաստագրական ֆիլմի տակ անտաշորեն ոճավորված կարճամետրաժ ֆիլմերի` «Կարծես ավտոբուսի եմ սպասում», «Ձյուն» և «Շնական հաճույք», դրանք անգամ շատ մասնագետներ շտապեցին համարել ոչ խաղարկային կինո, դեբյուտը եղավ սոցիալ-հոգեբանական պայթեցնող դրաման`«Класс коррекции»: Կարլովի Վարիի փառատոնի շրջանակում տեսարանն արժանացավ գլխավոր մրցանակի «Արևելքին Արևմուտքից» բաժնում: Տվերդովսկու հաջորդ «Զոոլոգիա» ֆիլմը, հիվանդագին և քնարական հեքիաթ պոչ ունեցող կնոջ և ռուսական կյանքի հավերժ խաբուսիկության մասին, հայտնվեց արդեն Կարլովի Վարիի հիմական մրցույթում, իսկ փառատոնից հետո Տորոնտոյում հաջողությամբ վարձակալվեց Հյուսիսային Ամերիկայի, Կանադայի, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: Մեր կողմից նշված ամենաերիտասարադ հերոսն ունի բոլոր շանսերը կերտելու միջազգային հրաշալի կարիերա. դոկումենտասլիստ Իվան Տվերդովսկու որդու երևակայությունը, համարձակությունը և մասնագիտական հմտությունները թույլ են տալիս դա:

7․Նիկոլայ Խոմերիկի (ծնվել է 1975 թ.)

Բավականին երկար ժամանակ գրեթե պաշտոնապես համարվում էր ռուս-ֆրանսիական ռեժիսոր. սցենարիստի և ռեժիսորի բարձրագույն դասընթացներից հետո Խոմերիկին սովորել է փարիզյան La Fémis կինոդպրոցի ասպիրանտուրայում, իսկ հետո աշխատել է որպես Ֆիլիպ Գարելի ասիստենտ «Մշտական սիրեցյալներ»-ում, ստացել է Կաննի ուսանողական մրցույթի մրցանակ «Երկուսով» կարճամետրաժ ֆիլմի համար, մասնակցել է Կաննի փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրին (ընդ որում, նրա «977» ֆիլմում խաղացել է նաև ֆրանսիական կինոյի enfant terrible, տեղանդաշատ ռեժիսոր Լեոս Կարակսը):

Կարիերայում շրջադարձ սկսվեց 2011թ.-ի «Բումերանգ սրտեր» ֆիլմով. միակ խոշոր փառատոնը, որը հետաքրքրություն էր ցուցաբերում նրա հանդեպ, դարձավ Մոսկվայի միջազգայինը: Հետո Խոմերիկին կարծես անցում կատարեց դեպի կինոյի և հեռուստատեսության ներքին շուկա` ստեղծելով մասնավորապես «Վիշապի ախտանիշ» (2012)  ռեզոնանսային դետեկտիվ սերիալը և «Սառցահատ» (2016) ազգային բլոկբաստերը: Սակայն դեռ վաղ է նրան դուրս թողնել միջազգային ասպարեզից։

8․Մարլեն Խուցիև (ծնվել է 1925-2019)

Սովետական կինոյի դասական. դուք ոչինչ չգիտեք 1960-ականների մասին, եթե չեք տեսել «Իլյիչի ուղեկալը» երեք ու կես ժամ տևողությամբ ֆիլմի ամբողջական տարբերակը: Նա միջազգային ճանաչում է ստացել դեռևս կարիերայի սկզբում: 1965թ.-ին նրա «Ես քսան տարեկան եմ» ֆիլմը (որպես այդպիսին «Իլյիչի ուղեկալը» ֆիլմի կարճ, ցենզուրային համապատասխան տարբերակը) վենետիկյան փառատոնում կիսեց հատուկ մրցանակը Բունյուելի «Սիմոն անապատական»-ի հետ: Այսօր Խուցիևի վերջին «Անսահմանություն» ֆիլմը ստեղծվել է 1992-ականներին և մասնակցել բեռլինյան փառատոնի մրցույթին, որտեղ էլ արժանացել է Ալֆրեդ Բաուերի միրցանակի:

Արևմտյան հանդիսականը կրկին բացահայտեց ռեժիսորին 2015 թվականին Լոկառնոյի փառատոնի շրջանակում: Խուցիևի կինոդարանում տեղ են գտել ոչ միայն դասական «Իլյիչի ուղեկալը» և «Հուլիսյան անձրև»-ը, այլև առաջին ինքնուրույն ֆիլմը` «Երկու Ֆեոդոր» և ըստ արժանվույն չգնահատված հեռուստատեսային գլուխգործոցը` «Մայիս ամիսն էր»:

Արդյունքում` արցունքներ հանդիսատեսի աչքերում, ֆուրոր և համաշխարհային փառքի նոր փուլ. Մարլեն Մարտինովիչի ֆիլմադարանը տեղ է գտել Մար դել Պլատայում, Մեքսիկայում, Լիսաբոնում, Նյու Յորքում, Փարիզում և Հարվարդի կինոարխիվում: Իսկ 2017թ.-ին Փարիզում ցուցադրվել է Խուցիևի հազվագյուտ փորձը փաստագրական կինոյում` Ռուսաստանում գրեթե անհայտ 1971թ.-ի հեռուստաֆիլմ` «Փարիզի ալ առագաստը»:

9․Եվգենի Յուֆիտ (1961 – 2016)

Յուֆիտը սովետական «զուգահեռ» (այսինքն ոչ պետական արտադրության) կինոյի աջակիցներից մեկն էր և նեկրոռեալիզմի հիմնադիրը. դա մի այդպիսի յուրօրինակ ուղղություն է արվեստում` սկիզբ առած պաթոլոգիկ անատոմիայի և միստիցիզմի, գիտության և խամաճիկի, սարսափ զոմբիի և սոցիալիստական ռեալիզմի, դատաբժշկական ուղեցույցների և մահվան առեղծվածի, չափազանց ծիծաղի և անսահման լրջության միախառնումից:

Յուֆիտի պաշտոնական դեբյուտը համարվում է 1991թ.-ի «Հայրի’կ, Ձմեռ Պապը մահացել է» լիամետրաժը` ստեղծված Ալեկսեյ Գերմանի «Առաջին և փորձարարական ֆիլմի արվեստանոցում»: Բայց մինչ «Հայրիկ»-ը, Յուֆիտը ստեղծել է և կարճամետրաժ ֆիլմեր, որոնք անվանել է օրինակ «Սանիտար-մենակատարներ» կամ «Սուիցիդի վեպրեր». «նեկրոռեալիզմի» մասին ասում են, որ այն ավելի լավ է ցանկացած վերլուծական տեքստից:

Իր վերջին «Ուղղաքայլություն» ֆիլմը Յուֆիտը ստեղծել է 2005-ին, նույն թվականին Ռոտերդամում կազմակերպվել է նրա անհատական ցուցադրությունը: Յուֆիտի բոլոր կինոմատոգրաֆիական գործերը contemporary art սահմանում են և գեղանկարների և լուսանկարների հետ մեկտեղ ընդգրկվում են խոշորագույն թանգարանների հավաքածուներում` ներառյալ Նյու Յորքյան MоMА-ն:

10․Ֆրիդրիխ Էրմլեր (1898-1967)

Էրմլերի անունը շատերի համար կապված է բացառապես ստալինյան ժամանակաշրջանի հետ, ըստ էության, և’ I աստիճանի ստալինյան մրցանակը, և’ «Լենֆիլմի» ղեկավարի պաշտոնը Էրմլերին բերեց Սերգեյ Կիրովի «Մեծ քաղաքացին» օֆիցիոզ կենսագրականը: Իհարկե’, նրա ֆիլմադարանում տոտալիտար ոճով են խոյանում «Նա պաշտպանում է հայրենիքը» (1943), «Մեծ բեկում» (1945) և «Մեծ ուժ» (1949) ֆիլմերը:

Սակայն արդարացի չի լինի մոռանալ դեռևս համր ֆիլմի ժամանակաշրջանում նկարահանված փխրուն և մարդկային գլուխգործոցների մասին` «Կատկան` թղթե ռանետ» (1926), «Տունը ձյունակույտում» (1928), «Կայսրության բեկորները» (1929): Դե իսկ Ստալինգրադի ճակատամարտի ռազմական առաջնորդներին նվիրված «Մեծ բեկում» ֆիլմը Գրան պրի մրցանակի արժանացավ Կաննի հետպատերազմյան առաջին փառատոնի շրջանակում` անկախ քաղաքական իրավիճակից:

Արևմուտքում Էրմլերին գնահատում են մեծագույն ռեալիզմի, դրամատիզմի և պատմականության համար: Նրա վերջին ստեղծագործությունը դարձավ գեղարվեստական-հրապարակախոսական «Պատմության դատի առաջ» (1965) գործը, մի ոչ միանշանակ երկխոսություն նացիոնալիստ, միապետական և Սպիտակ շարժման գաղափարախոս Վասիլի Շուլգինի հետ: 2014թ.-ին այս ֆիլմի ցուցադրությունը սենսացիա դարձավ Doclisboa ոչ խաղարկային ֆիլմի խոշոր փառատոնի ժամանակ:

Պատրաստեց Հասմիկ Հակոբյանը