Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ  Հոլիվուդում»  ֆիլմն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։ Այս մասին, մայիսի 2-ին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Փառատոնի կազմակերպիչների այս որոշումը կխառնի փառատոնային  խաղաքարտերը՝ փոխելով մրցանակների վերաբերյալ նախապես արված բոլոր կանխատեսումները։

Տարանտինոյի Ֆիլմը պատմում է 1969 թվականին Հոլիվուդի «ոսկե դարի» արշավանքի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հիմնական հերոսներն են հայտնի դերասան Ռիկ Դալթոնը եւ կրկնօրինակող Կլիֆ Բուտը: Դերերը կատարում են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարկոտ Ռոբիին եւ ուրիշներ:

Մրցութային ծրագրում ընդգրկվել է  նաեւ Աբդելատիֆ Քեշիշի «Մեկտուբ, իմ սեր» ֆիլմի 4 ժամ տևողությամբ երկրորդ մասը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ․ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ցանկում ներառված են Ջիմ Ջարմուշի, Պեդրո Ալմոդովարի, Դարդեն եղբայրների, Քեն Լոուչի, Տերենս Մալիկի եւ այլ «ծանրաքաշ»-կինեմատոգրաֆիստների ֆիլմերը։  


 «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ուջան գյուղում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի...

|21 Սեպտեմբեր 2019,14:02