Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է Կաննի կինոփառատոնում ներկայացնել Վիետնամի պատերազմի վետերան Ռեմբոյի մասին նոր ֆիլմը։ Ինչպես  գրում է Կաննի կինոփառատոնի պաշտոնական կայքը, Ստալոնեի «Ռեմբո 5․Վերջին արյունը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են մի քանի ամիս առաջ։ Ֆիլմն  էկրան կբարձրանա աշնանը։ Ստալոնեն խաղում է գլխավոր դերը։

Ռեմբոյի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին։ 15 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը վարձույթում հավաքել էր 125 միլիոն դոլար։