Այս օրերին ընթացող Կաննի 72-րդ փառատոնի մրցութային ծրագրում է նաեւ Պեդրո Ալմադովարի «Ցավ և փառք» ֆիլմը։ Գլխավոր դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Պենելոպե Քրուզ։ Ռեժիսորը պատմում է  իր նոր ֆիլմի մասին։ 

 Մայրս, ինչպես հազարավոր իսպանացի այլ կանայք, ստիպված էր թողնել իր տունը և իր երկիրը։ Այնպես ինչպես Սալվադորը (ֆիլմի հերոսը), ես նույնպես դեռ երեխա ժամանակ հասկացա էմիգրանտի կյանքի դժվարությունները, տան նման ինչ-որ բանի մեջ էինք ապրում և մեր քաղաքը նման էր  Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպի Մակոնդոյին։

Ինչ-որ մի բան ստիպեց ինձ հավաքել սիրված դերասաններին, սցենարը գրելուն զուգահեռ ես սկսեցի խոսել ինքս ինձ հետ։ Ինչ-որ մեկը նկարել էր ինձ համակարգչի առջեւ նստած եւ դա ինձ ոգեշնչեց, չէ՞ որ երկար ժամանակ վիզս ու մեջքս ցավում էր եւ ես չէի կարողանում նստած մնալ։ Հիմա, երբ ֆիլմը պատրաստ է ես ինձ լավ եմ զգում, ֆիզիկապես էլ եմ լավ զգում։ Աշխատանքը բուժում է դեպրեսիայից եւ դու զգում ես, որ ամենակարեւոր բանը առաջընթաց ունենալն է, ամբողջ կրքով, որին դու ընդունակ ես մտածել ապագա պրոեկտի մասին։

Մի անգամ ես որոշեցի Աստծուն շանս տալ։ Ինչպես գիտեք ինձ կաթոլիկ դպրոց էին տվել։ Մի ամբողջ տարի ես աղոթեցի, սակայն Աստված չեկավ օգնության, իսկ ես մնացի մենակ՝ ընդդեմ բոլորի։  Իմ սեքսուալությամբ, ազատության ցանկությամբ, իմ մենակությամբ։ Մենակ՝ ընդդեմ  պահպանողական քաղաքի։

Բանդերասին պետք չէր ինձ խաղալ, նա բոլորից լավ գիտեր և հասկանում էր ինչի մասին է այս ֆիլմը։ Բոլորը սովոր են նրան տեսնել հոլիվուդյան ժանրում, սակայն ես բոլորովին նոր Անտոնիո բացահայտեցի։ Այդ  «ժլատ», ազնվական ու նուրբ  ժեստերը և դերասանի համար այդքան բացառիկ հատկություն՝ լսել կարողանալու արվեստը։ Սրա վրա է կառուցված Սալվադորի հանդիպումը մոր հետ։  Հասկանում եմ, որ վաղը նա նորից կդառնա հոլիվուդյան հերոս, սակայն այս ֆիլմով նրա համար նոր ճանապարհ է բացվում։

Լրագրողի այն հարցին, արդյոք Պենելոպե Քրուզը նմա՞ն է  ռեժիսորի մորը, Ալմադովարը պատասխանել է․

-Այդ թվում։ Բայց ոչ միայն։ Երբ նա կողքիս է ես հետերոսեքսուալ եմ դառնում։

Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը