Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան եւ սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին եւ դերասանուհի Էլ Ֆանինգը: Այդ մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ 2019 թ․ Կաննի փառատոնի  ժյուրին գլխավորելու է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։

Աղբյուրի փոխնցում է, որ աշխատանքները կգնահատեն նաև սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը եւ Ալիչե Ռորվահերը:

Կաննի կինոփառատոնն այս  տարի կանցկացվի  մայիսի 14-25-ը: