2019 թ․ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակը  շնորհվեց կորեական «Մակաբույծները» ֆիլմին (ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-Հո)։  Գրան-պրի մրցանակը տրվեց Մատի Դիոպի «Ատլանտիկ» ֆիլմին։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան  միանգամից երկու ֆիլմեր՝ Լաջ Լիի «Թշվառները»  և Կլեբեր Մենդոս-կրտսերի «Բակուրաուն»։

Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին արժանացան Դարդեն եղբայրները («Երիտասարդ Ահմեդը»)։ Լավագույն սցենար մրցանակին արժանացավ Սելին Սկյաման «Աղջկա դիմանկարը կրակների մեջ»  ֆիլմի համար։ Լավագույն դերասան մրցանակը շնորհվեց Անտոնիո Բանդերասին (ռեժիսոր՝ Պեդրո Ալմադովար, «Ցավ և փառք»), իսկ Լավագույն  դերասանուհի մրցանակը տրվեց Էմիլի Բիչեմին (ռեժիսոր՝ Ջեսիքա Հաուսներ, «Փոքրիկ Ջոին» )։ Հատուկ հիշատակում մրցանակը տրվեց «Պետք է որ դրախտը լինի »  ֆիլմին (ռեժիսոր՝ Էլիա Սուլեյման)։

Հիշեցնենք, որ Կաննի  փառատոնի 2019թ․ժյուրիի նախագահը  մեքսիկացի  ռեժիսոր Ալեխանդրո Գոնսլես Ինյարիտուն էր։ Ժյուրիի «Հատուկ հայացք» ծրագիրը գլխավորեց լիբանանցի բեմադրիչ  Նադին Լաբակին: Ռեժիսոր եւ սցենարիստ Ջոն Կարպենտերը սստացավ Carrosse d’Or Festival պատվավոր մրցանակը՝  կինոյում  ներդրած ավանդի համար, իսկ պատվավոր  «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ լեգենդար Ալեն Դելոնը։ Կաննի 72-րդ կինոփառատոնը բացեց  Ջիմ  Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմը։