Մոսկվայում՝ 89 տարեկանում, մահացել է ռեժիսոր, սցենարիստ և դերասան Գեորգի Դանելիան: Այս մասին հաղորդել է «Նովայա գազետան»՝ հղում անելով ռեժիսորի ընտանիքին: Դեռևս, այս տարվա փետրվարի վերջերին Դանելիան ուժեղ թոքաբորբի պատճառով  հոսպիտալացվել էր։ Նա գտնվում էր ինտենսիվ բուժման մեջ։

Դանելիան ծնվել է 1930 թ. օգոստոսի 25-ին Թբիլիսիում, սակայն շատ չանցած ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: Ապագա ռեժիսորը ավարտում է Մոսկվայի ճարտարապետական ​​ինստիտուտը: Այնուհետև, սկսում է աշխատել մասնագիտությամբ և զուգահեռ  խաղում է  ֆիլմերում: 1956թ․  նա ընդունվում է  «Մոսֆիլմ» կինոստուդիային կից  Բարձագույն ռեժիսորական կուրսերը, սովորում՝ Միխայիլ Կալատոզովի արվեստանոցում: 1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։

1960 թվականին Գեորգի Դենելիայի նկարահանած «Սերյոժա» դեբյուտային ֆիլմն արժանացավ «Կարլովի Վարի» միջազգային կինոփառատոնի «Գրան-Պրի»-ին: Սակայն, ռեժիսորին իրական ճանաչում բերեց  1964 թ. նրա նկարած  «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես «Աֆոնիա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»  ֆիլմերը։