Festival de Cannes-ը որոշում է ընդունել լեգենդար  Ալեն Դելոնին պարգևատրել փառատոնի Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակով՝ կինոյում ունեցած երկարատև գործունեության և անմնացորդ նվիրումի համար։ Ինչպես նշված է Կաննի փառատոնի պաշտոնական կայքում, փառահեղ Ժան -Պոլ Բելմոնդոն և ռեժիսոր Ժերար Ուրին ֆիլմերի համար Կաննից մրցանակ չեն ստացել, բայց արժանացել են Cannes-ի Պատվավոր մրցանակին։

Դելոնը շատ դժվար հարաբերություններ է ունեցել Կաննի կինոփառատոնի հետ: Եղել են վեճեր, թյուրըմբռնումներ, ճգնաժամեր, մասնավորապես, «Մեր պատմությունը» ֆիլմի պատճառով: Երկար ժամանակ Դելոնն անտեսում էր փառատոնը: Սակայն, 2013-ին նա վերադարձավ Կանն՝  ներկայացնելով «Վառ արևի տակ» վերականգնված ֆիլմը:

«Ժան Մորոյից, Վուդի Ալենից, Բեռնարդո Բերտոլուչիից Քլին Իստվուդից, Ժան-Պոլ Բելմոնդոյից, Անյես Վարդայից հետո Festival de Cannes-ը հպարտ է և ուրախ, որ լեգենդար դերասանը (կարիերան սկսել է Լուկինո Վիսկոնտիի «Ընձառյուծը» ֆիլմով (Palme d’or, 1963 թ.) ֆիլմով) կարժանանա այս մրցանակին միջազգային հանրության կողմից»-նշում է աղբյուրը։

Փառատոնի կազմակերպիչները մեծ համբերություն և դիվանագիտություն են ցուցաբերել համոզելու Դելոնին, որը «շատ պահանջկոտ է և սիրում է վերահսկել յուրաքանչյուր մանրուք»:


«Բարեփոխելով աշխարհը»․Հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը  

«Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը: Փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը hոկտեմբերի 15-ին և...

|12 Հոկտեմբեր 2019,14:58