Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պատասխանատուները ապրիլի 18-ին հրապարակել են  մրցութային ֆիլմերի ցանկը։ Կաննի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել է 19 ֆիլմ, այդ թվում՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառքը», Ժան-Պիերի և Լյուկ Դարդենի «Երիտասարդ Ահմեդը», Քսավիե Դոլանի «Մատիասը և Մաքսը», ինչպես նաև  Թերենս Մալիքի, Քեն Լոուչի, Կորնելի Պորումբոյի, Մարկո Բերլոկի նոր ֆիլմերը։

Արտամրցութային ծրագրում կցուցադրվի ֆրանսիական կինոյի դասական՝ Կլոդ Լելուշի  «Կյանքի լավագույն տարին» ժապավենը, Դեկստեր Ֆլետչերի «Roketmen»-ը՝ Էլտոն Ջոնի մասին և երկու դրվագ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնայի «Չափազանց ծեր է՝ երտասարդ մեռնելու համար» սերիալից։

Հիշեցնենք, որ Կաննի  փառատոնի 2019թ․ժյուրիի նախագահը  մեքսիկացի  ռեժիսոր Ալեխանդրո Գոնսլես Ինյարիտուն է։ Ժյուրիի «Հատուկ հայացք» ծրագիրը կգլխավորի լիբանանցի բեմադրիչ  Նադին Լաբակին: Ռեժիսոր եւ սցենարիստ Ջոն Կարպենտերը կստանա Carrosse d’Or Festival պատվավոր մրցանակը՝  կինոյում  ներդրած ավանդի համար, իսկ պատվավոր  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին կարժանանա լեգենդար Ալեն Դելոնը։

Հիշեցնենք, որ Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14- 25-ը։ Փառատոնը կբացի  Ջիմ  Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմը:


Վենետիկի կինոփառատոնը կկայանա նախատեսված ժամկետներում

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline-ը,...

|25 Մայիս 2020,13:59