Կաննի կինոփառատոնը հայտարարեց 2019 թվականի մրցութային ծրագրի մասնակիցներին․ Քվենտին Տարանտինոն (համենայն դեպս ներկա պահին) այս ցանկում  չկա, փոխարենը՝ կան Ջիմ Ջարմուշը, Պեդրո Ալմոդովարը, Դարդեն եղբայրները, Քեն Լոուչը, Տերենս Մալիկը եւ այլ «ծանրաքաշ»-կինեմատոգրաֆիստներ։  Կանն-2019-ի 10 առավել հետաքրքրաշարժ ֆիլմերը։

«Մեռածները չեն մահանում» («The Dead Don’t Die»)  Ջիմ Ջարմուշ

Վամպիրների հետ Ջիմ Ջարմուշը կարծես թե գլուխ հանեց «Փրկվում են միայն սիրեկանները» ֆիլմում, հիմա էլ գործը հասավ վերակենդանացած դիակներին՝ «Մեռածները չեն մահանում» զոմբի-ապոկալիպսիսի մասին պատմող կատակերգության մեջ։ Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Ադամ Դրայվեր, Քլոյա Սեւին,  Թիլդա Սինթոն, Սթիվ Բուշեմի, Իգգի Պոպ, Թոմ Ուեթս, եւ ռեպեր RZA:

«Ցավ և փառք» («Dolor y gloria»), Պեդրո Ալմոդովար

Անցկալ տարի Կաննի փառատոն վերադարձավ Լարս ֆոն  Թրիերը՝ կպչուն փորձերով ինքն իրեն գտնելու որպես ստեղծարար։ Նման մարտավարություն է պահում նաեւ իսպանացի դասական՝ Պեդրո Ալմադովարը։ Ռեժիսորի սիրելի դերասաններ Պենելոպե Քրուզն ու Անտոնիո Բանդերասը այս անգամ խաղալու են վաստակավոր ռեժիսորի ողբերգությունը, որը վերանայում է իր կարիերան, մոր եւ առաջին լուրջ սիրո հետ հարաբերությունները։

«Դավաճանը» («Il traditore»), Մարկո Բելոկո

79-ամյա Մարկո Բելոկոն Պիեր Պազոլինիի  Բերնարդո Բերտոլուչիի  ժամանակակիցն է, «Բռունցքները գրպանում», «Բարեւ գիշեր», «Մորս ժպիտը» և  այլ մոտ տասնյակ կարեւոր ֆիլմերի հեղինակ։ Ժապավենը նվիրված է խոշոր մաֆիոզ Տոմազո Բուշետին։

«Ձրիակերները» («Gisaengchung»), Պոն Չժուն Խոն

Երկու տարի առաջ կորեացի Պոն  Չժուն Խոն  Զմրուխտյա ափ եկավ իր «Օքչա» ֆիլմով, որը նկարահանել էր Netflix-ի փողերով։ Այդ օրվանից ի վեր ցածրորակ ծառայության եւ փառատոնի միջեւ սկսվեց սառը պատերազմ, որից հետո ռեժիսորը Հարավային փոքրիկ կինոընկերության կողմից  ֆինանսական առաջարկ ստացավ եւ վերադարձավ փառատոն «Ձրիակերները» ֆիլմով։ Այն պատմում է խորամանկ մի ընտանիքի մասին,  որը փորձում է ապրել մեկ այլ, հարուստ ընտանիքի հաշվին։

 

«Երիտասարդ Ահմեդը» («Le jeune Ahmed»),  Ժան Պիեր և Լյուկ Դերդեն եղբայրներ

Դերդեն եղբայրները կարելի է ասել Կաննի կինոփառատոնի վերջին հազարամյակի մարմնացումն են։  Բելգիացի ռեժիսորները, որոնք արդեն բոլորել են 60-ամյակը, համաշխարհային ճանաչման եկան  1999 թվականին, ոսկյա արմավենու արժանացած «Ռոզետա» ֆիլմով։ Դրանից հետո բացառապես հազվադեպ դեպքերում Դարդեն եղբայրները գնացին Կաննից առանց մրցանակի։ «Երիտասարդ Ահմեդը» ֆիլմի մասին դեռեւս շատ բան հայտնի չէ, բայց միայն այն, որ Կաննի սիրելիները ներկա են, պետք է այլ մասնակիցներին զգոն պահի։

«Մատիասը և Մաքսը» («Matthias & Maxime»),  Քսավիե Դոլան

Կանադացի վունդերկինդ Քսավիե Դոլանը իր 30 –ամյա տարիքում արդեն իսկ ունի բազմաթիվ մրցանակներ՝ տարբեր կինոփառատոններից, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի Գրան-պրի։ Բացի այդ Դոլանի աշխատանքը բացառիկ բեղմնավոր է նա գրեթե տարին մեկ ֆիլմ է նկարահանում։ Այս տարի Կաննի կինոփառատոնում տեղի կունենա նրա «Մատիսը եւ Մաքսը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որում կինոռեժիսորը խաղացել է նաեւ գլխավոր դերը։

«Ներողություն, մենք կարոտել էինք» («Sorry We Missed You»),  Քեն Լոուչ

82-ամյա Քեն Լոուչը, նման պատկառելի տարիքում չի պատրաստվում դադարեցնել աշխատանքը։ Այս տարի լեգենդար բրիտանացին կներկայացնի իր «Ներողություն, մենք կարոտել էինք» կինոնկարը։ Հիշեցնենք որ Կաննի սիրելին արդեն իսկ երկու «Ոսկե արմավենու ճյուղ»  ունի։

«Թաքնված կյանք» («A Hidden Life»), Թերենս Մալիկ

Համաշխարհային կինոյի վաստակավոր վետերան Թերենս Մալիկը վերջին 15 տարում աննախադեպ բեղմնավոր աշխատանք է անում, սկսել է գրեթե ամեն տարի ֆիլմ նկարահանել։ Կաննի փառատոնում այս տարի Մալիկը կներկայացնի իր «Թաքնված կյանք» պատերզմական դրաման՝ ավստրիացու մասին, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ  հրաժարվում է պատերազմ գնալ Գերմանիայի կողմից։

«Դիլդա», Կանտեմիր  Բալագով

«Դիլդան» ռուս կինոռեժիսոր Կանտեմիր Բալագովի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Կինոռեժիսորը Կաննում երրորդ անգամ է ներկայանում (2017-ին նա մասնակցել է «Հատուկ հայացք» մրցանակաբաշխությանը եւ արժանացել ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի՝ «Նեղվածք» ֆիլմի համար):  Ֆիլմը պատմում է երկու աղջկա մասին, ովքեր  ճակատից վերադառնում են Լենինգրադ եւ փորձում  հաղթահարել կենցաղային դժվարությունները պատերազմ վերապրած քաղաքում։

«Կյանքի լավագույն տարիները» («Les plus belles années d’une vie»), Կլոդ Լելուշ

Հավաքածուից միակ ֆիլմը, որը ընդգրկվել է ոչ մրցութային ֆիլմերի ցանկում, եւ որը թերեւս ամենամեծ ուշադրությանն է արժանի։ Կլոդ Լելուշը նկարահանել է իր հռչակավոր «Տղամարդը և կինը» ֆիլմի շարունակությունը, որն անվանել է՝ «Կյանքի լավագույն տարիները»։  էկրանին նորից կհայտնվի Անուկ Էմե և Ժան Լուի Տրենտինյան դուետը եւ մենք կարող ենք տեսնել, թե ի՞նչ կատարվեց հերոսների հետ 50 տարի անց։

 Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը


«Բարեփոխելով աշխարհը»․Հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը  

«Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը: Փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը hոկտեմբերի 15-ին և...

|12 Հոկտեմբեր 2019,14:58