Դի Կապրիոն բանակցություններ է վարում նոր ֆիլմի համար
Լեոնարդո Դի Կապրիոն բանակցություններ է վարում ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի հետ` «Մղձավանջների ճեմուղին» ֆիլմի ռիմեյքում՝ գլխավոր դերը խաղալու մասին: Այս մասին հաղորդում է Hollywood Reporter- ը:
«Մղձավանջների ճեմուղին» ֆիլմի հիմքում ընկած է Վիլյամ Լինդս Գրեշեմի վեպը, որը դեռևս 1947 թվականին ադապտացվել էր «Ֆոքս» ֆիլմում։ Ֆիլմի սյուժեի հիմքում հավակնոտ կեղծարարն է, որը շփվում է կին-հոգեբույժի հետ և հրապուրում նրան։ Բայց, շուտով կին-հոգեբույժը փոխում է խաղի ընթացքը:
Վերջին անգամ Դի Կապրիոն էկրանին է եղել 2015 թ.՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում։ Այս դերի համար նա ստացավ «Օսկար»: Այս ամռանը կինոսերները նրան կտեսնեն Քվետին Տարանտինոյի նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում։