Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը երաժշտության աշխարհի ամենահասութաբեր կենսագրական նախագիծն Է դարձել կինեմատոգրաֆի պատմության մեջ: Կինոնկարը, որը պատմում Է Queen խմբի եւ նրա վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի (1946-1991 թթ.) փառքին հասնելու ճանապարհի մասին, համաշխարհային վարձույթում հավաքել Է ընդհանուր առմամբ 900 մլն դոլար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում՝ 71 մլն դոլար: Այդ մասին հայտնում է  հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Ժապավենը, որի բյուջեն կազմել Է մոտավորապես 50 մլն դոլար, հիթ Է դարձել Ճապոնիայում, որտեղ դրամամուտքերը հասել են 144 մլն դոլարի: Ինչպես BBC-ին է հայտարարել  ֆիլմերի վարձույթի հարցերով փորձագետ Չառլզ Հանթը, նման հաջողությունը «ֆենոմենալ արդյունք» է «Բոհեմական ռապսոդիայի» վարձույթում: Այնուամենայնիվ, նա ձեռնպահ Է մնացել այն կանխատեսումներից, որ ֆիլմի դրամամուտքերը կհաղթահարեն 1 մլրդ դոլարի սահմանագիծը: Ֆիլմն արդեն դուրս Է եկել բոլոր առաջատար կինոշուկաների մեծ Էկրաններ, այդ թվում՝ Չինաստանում, որտեղ այն գրաքննության են ենթարկել: