Ապրիլի 16-ը Չարլի Չապլինի ծննդյան օրն է: Մեծ կատակերգուն պատմության մեջ մտել է ոչ միայն որպես տաղանդավոր դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր, այլև որպես հռչակավոր սրտակեր: Չնայած անբարետես արտաքինին, նա մեծ հաջողություն էր վայելում կանանց մոտ: Չարլի Չապլինը ամուսնացել է չորս անգամ և դարձել 11 երեխաների հայր: Սակայն մի կին առանձնահատուկ հետք է թողել նրա կյանքում: Ունա Օ’Նիլը դարձավ մեծ դերասանի վերջին կինը և վերջին սերը:

Oona-ONeill-2

Մինչև Ունա Օ’Նիլի հետ ծանոթությունը Չարլին վայելում էր հոլիվուդյան գլխավոր սրտակերի և անչափահասների սիրահարի փառք. նրա նախորդ բոլոր ընտրյալները 17 տարեկանից մեծ չէին: Դերասանը իսկապես շատ հեշտությամբ էր սիրահարվում:

«Սերնդարտադրությունը,- ասում էր նա,- բնության գլխավոր օրենքն է, և յուրաքանչյուր տղամարդ, երիտասարդ լինի թե ծեր, հանդիպելով կնոջ, կմտածի իրենց մերձեցման հնարավորության մասին: Այդպես է ծայրահեղ դեպքում միշտ եղել ինձ հետ»:

 

Oona-ONeill-3

Միայն 54 տարեկանում Չարլի Չապլինն իմացավ, թե ինչ է իսկական երջանկությունը: Դերասանուհի Ունա Օ’Նիլը, որ նրանից փոքր էր ամբողջ 36 տարի, դարձավ իր վերջին սերն ու կինը:

«Նա ժպտաց, և իմ մռայլ տրամադրությունն իսկույն անհետացավ: Ես հրապուրվեցի նրա գեղեցկությամբ և եզակի հմայքով»: Թերթերում գրում էին. «Նա շատ ավելի կանայք է ունեցել, քան դերեր: Սակայն իսկական սերը եկավ մեկ անգամ»:

Oona-ONeill-4

Ունայի հայրը կտրականապես դեմ է եղել նրանց ամուսնությանը և նույնիսկ սպառնացել Չարլի Չապլինին: Եվ զարմանալի չէ, չէ որ նա ընդամենը մեկ տարով էր մեծ դստեր ապագա ամուսնուց: Սակայն հորն հակառակ Ունան ամուսնացավ: Բարեկամները հիշում էին, որ սիրահարվածների շուրջ ասես օդն ինքնին շիկանում էր:

«Դա մե՜ծ, մեծ սիրավեպ էր,- ասում էր Ունայի ընկերուի Մեթթաուին:- Ապշեցնում էր ոչ այդքան նրանց զգացմունքի ուժը, որքան նրա մշտականությունը»:

Oona-ONeill-5

Չնայած իր երիտասարդությանը, Ունան փայլուն կրթություն էր ստացել: Նրա հայրը հռչակավոր դրամատուրգ էր: Բացի ազդեցիկ արտաքինից, Ունան օժտված էր ուժեղ և կամային բնավորությամբ: Սիրահարների միջև թագավորում էր բացարձակ ներդաշնակություն: Հոգեվերլուծության նվիրյալները դա փորձում էին բացատրել նրանով, որ Ունայի հայրը ընտանիքը լքել էր, երբ նա ընդամենը երկու տարեկան է եղել, և նա ենթագիտակցաբար փնտրել է հասուն տղամարդու սեր և աջակցություն: Սակայն ամուսիններն իրենք դա բացատրում էին այլ կերպ. «Նա դարձրեց ինձ հասուն մարդ, իսկ ես պահպանում էի նրա մեջ երիտասարդությունը»,- ասում էր Ունան:

Oona-ONeill-6

Oona-ONeill-7

Ունան հրաժարվեց դերասանական կարիերայից, որպեսզի իրեն նվիրի ընտանիքին:

«Ես շատ ուրախացա: Վերջապես իմ կողքին իսկական կին էր, այլ ոչ թե կին, որ ուզում է կարիերա անել,- գրում էր Չապլինը:- Ճիշտ է, ես վստահ էի, որ ի դեմս Ունայի կինոն կորցրել է սքանչելի կատակերգակ դերասանուհու՝ հումորի հոյակապ, նուրբ զգացողությամբ: Սակայն ես չէի ցանկանում նրան կիսել ոչ մեկի հետ»:

 

Oona-ONeill-8

Նրանք միասին հաղթահարեցին Չարլի Չապլինի կյանքի ամենաբարդ ժամանակները: Այն պատճառով, որ նա հանդես եկավ ի պաշտպանություն ԽՍՀՄ-ի ֆաշիզմի դեմ պայքարում, Ամերիկայում նա դարձավ պերսոնա նոն-գրատա: Ընտանիքը բնակություն հաստատեց Շվեյցարիայում: Նրանք ունեցան 8 երեխա, որոնցից վերջինը լույս աշխարհ եկավ, երբ Չարլին 72 տարեկան էր:

Oona-ONeill-10

Նրանք միասին ապրեցին 34 տարի, և մինչև կյանքի վերջը Չարլի Չապլինը հիացած էր իր կնոջով.

«Երբ նա զարմանալի արժանապատվությամբ քայլում է իմ առջևից նեղ մայթով, ես նայում եմ նրա վայելչակազմ գեղիրան ֆիգուրին, հարթ սանրված մուգ մազերին, որոնց մեջ արդեն առկայծում են արծաթե թելեր, այնքան սեր ու քնքշանք եմ զգում, որ աչքերիս մեջ արցունքներ են հայտնվում»,- խոստովանում էր Չարլի Չապլինը:

 

Oona-ONeill-12

 

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը