2019 թ․ Կաննի միջազգային կինոփառատոնը կբացի Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում»  («The Dead don’t Die») ֆիլմը։  Variety-ի հաղորդմամբ, «The Dead don’t Die» մտել է փառատոնի գլխավոր մրցութային ծրագիր։ «Մեռածները չեն մահանում»-ը  ռեժիսորի ութերորդ  ֆիլմն է , որը պայքարելու է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրացանակի համար։ Վերջին անգամ Ջիմ Ջարմուշը Կանն էր ժամանել «Պատերսոն» ֆիլով, իսկ  փառատոնի Գրան պրին Ջարմուշն  ստացել է 2005 թվականին՝ «Կոտրված ծաղիկներ» ֆիլմի համար։

Գլխավոր մրցութային ծրագրում սպասվում են նաև այլ հայտնի ռեժիսորների ֆիլմեր, ինչպես՝  Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»,  Էլթոն Ջոնի  «Rocketman» բայոպիկը, Պեդրո Ալմոդովարի «Ցավն ու փառքը» և այլն։ Մրցութային ծրագրի ամբողջական ցանկը կհրապարակվի ապրիլի 18-ին։

Հիշեցնենք, որ այս տարի Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվելու է մայիսի 14-25-ը։