Քեյթ Ուինսլեթը և Սիրշու Ռոնան  սկսել են նկարահանվել «Ամոնիտ» պատմական մելոդրամայում, որը պատմում է երկու կանանց սիրո մասին։  Սյուժեն զարգանում է 1840 թվականին։ Գլխավոր հերոսուհիներն են՝ պալենտոլոգ Մերի Էնինգը եւ հարուստ բրիտանական ընտանիքից  մի աղջիկ։ Աննան պատահաբար հնարավորություն է ստանում հոգ տանել այս աղջնակի մասին։ Շուտով նրանց մտերմությունը վերածվում է ջերմ զգացմունքների։

ԼԳԲՏ  թեմայով ֆիլմի նկարահանումը սկսվեց սկանդալով։ Մերի Էնինգի բարեկամները կտրականապես դեմ էին, որպեսզի կնոջը ներկայացնեն, որպես լեսբուհի, նրանց կարծիքով  չկա որեւէ ապացույց, որ կինը  սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է եղել։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2020 թվականին։ Ռեժիսորն է Ֆրենսիս Լին՝ հայտնի իր  «Աստծո հողը» գեյ-դրամայով։

Աշխեն Քեշիշյան