Netflix- ը ձեռք է բերել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքները։ Նակարհանումները տեղի են ունենալու Կոլումբիայում։ Գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարչը, կինոնկարի արտադրող պրոդյուսերներն են: nytimes.com-ի հաղորդմամբ,  Netflix-ը կդառանա Գաբրիել Գարսիա Մարկեսի  «Հարյուր տարվա մենություն» գործի առաջին էկրանավորողը (սերիալ)։

«Տասնամյակներ շարունակ մեր հայրը չէր ուզում վաճառել «Հարյուր տարվա մենություն» վեպի  իրավունքները։ Նա գտնում էր, որ ֆիլմը չի կարող նկարահանվել սահմանափակ շարունակականության պայմաններում կամ ոչ իսպաներեն լեզվով, այդպես կխեղաթյուրվի իր աշխատանքը», – պատմել է Ռոդրիգո Գարսիան:

Հիշեցնենք, որ  «Հարյուր տարվա մենությունը» գրվել է մոգական ռեալիզմի ժանրով և հրատարակվել է 1967 թվականին։ Մինչ օրս գիրքը թարգմանվել է 46 լեզուներով և ամբողջ աշխարհում վաճառվել  50 միլիոն օրինակ: