Մոսկվայում 97 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Դերասանը մահացել է  Մարտի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12։30-ին, հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր մեկ օր առաջ՝ մարտի 8-ին:

Վլադիմիր Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:

Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը») և այլք: