Փարիզյան իր տանը՝ 90 տարեկանում, մահացել Է ֆրանսիական «Նոր ալիքի» հսկաներից մեկը՝ կինոռեժիսոր Անյես Վարդան: Այդ մասին մարտի 29-ին հայտնել Է  hollywoodreporter.com-ը՝ վկայակոչելով ռեժիսորի ընտանիքին: Աղբյուրը հայտնում է, որ Վարդայի մահվան պատճառը եղել է քաղցկեղը: Նա մահացել է իր տանը՝  մտերիմների շրջապատում։

Վարդան հայտնի է իր «Կլեո 5-ից մինչեւ 7» (1962 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Երջանկություն» (2013 թ.) գործերով, ինչպես նաեւ կանանց շարժման մասին «Մեկը երգում Է, մյուսը՝ ոչ» (1977 թ.) ֆիլմով: Վարդան արժանացել է  պատվավոր «Օսկարի», «Սեզարի», «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։ Ստեղծել է իր սեփական կինոն՝ խենթ ու խելառ, գերող ու սրտամոտ բոլորին։ Այս տարվա փետրվարին՝ անցյալ ամիս, Բեռլինի կինոփառատոնում Վարդան ներկայացրեց իր վերջին ֆիլմը՝  «Varda by Agnès» և ստացավ պատվավոր Berlinale Camera մրցանակը:


Ջիվան Ավետիսյան․Հայաստանում հնարավոր է քիչ բյուջեով լավ ֆիլմ նկարել

Ստացվել է այնպես, որ հոկտեմբերին արցախյան պատերազմի մասին երկրորդ ֆիլմն է ներկայացվելու։ Ամսվա սկզբին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց Շավարշ Վարդանյանի «Իմ...

, |14 Հոկտեմբեր 2019,10:01