Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը
Նորություններ |19 Մարտ 2019,12:20 |
Մարտի 19-ին՝ Մոսկվայում, 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մառլեն Խուցիևը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ին, ռեժիսորը դեռևս դեկտեմբերի վերջին առողջության կտրուկ վատացման պատճառով հոսպիտալացվել էր։ Սակայն, մարտի 16-ից նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։
Մառլեն Խուցիևը հեղինակ է հանրահայտ այնպիսի ֆիլմերի, ինչպիսին են «Գարունը Զարեչնայա փողոցում» (1958), Երկու Ֆեոդոր» (1958), «Հուլիսյան անձրև» (1966) և այլն: