Կյանքի կանոններ Իզաբել  Յուպերից

1․Ես հավատում եմ ապագային, քանի դեռ այն գոյություն ունի։

2․Դերասանուհի չեն դառնում, դերասանուհի ծնվում են։

3․Մայրս կաթոլիկ էր, հայրս՝  հրեա, նրանք ոչինչ չէին ցանկանում անել դրա հետ եւ չէին ցանկանում խոսել այդ մասին։

4․Դստերս անունը Լոլիտա է, ո՛չ թե գրքի, կամ ֆիլմի պատվին, այլ պարզապես Լոլիտան կանացի անուն է։

5․Երբ  16 տարեկան էի, զգացի, որ հոգնել եմ դպրոցից, մի օր դուրս եկա պարզապես փողոց, գնացի կինոստուդիայի դռան մոտ կանգնեցի ու թակեցի դուռը, երբ բացեցին, ես հարցրի, թե արդյո՞ք նրանց պետք չեն աշխատակիցներ եւ նրանք ինձ վերցրին։  Այո, ես պարզապես թակեցի դուռը:

6․Ես երբեք չեմ մտածում ներկայի, անցյալի եւ ապագայի մասին։  Ես կարծում եմ այնպիսին եմ, ինչպիսին՝  դեռ նոր էի սկսում կարիեռաս։ Դերերը, որ խաղացել եմ, կարող եմ նորից խաղալ, ես չեմ զգում, որ զգալիորեն փոփոխվել  է իմ տաղանդը։ Ես ինքս էլ դժվար թե շատ փոխված լինեմ։

7․Դերասանուհի դառնալը հնարավորություն է խելագարությունը ներսիցդ դուրս մղելու։

8․Ես ամեն օր ինքս իմ դերն եմ խաղում։ Հետեւաբար՝ ինձ մի մանրակրկիտ հարցեր տվեք։ Ես պարզապես խաղում եմ մի կնոջ դեր, որը հարցազրույց է տալիս։ Հիշե՛ք, Գրետա Գարբոյին (ամերիկյան համր կինոյի դերասանուհի, որը կյանքի մեծ մասն անցկացրել է միայնակ, և հարցազրույց չէր տալիս լրագրողներին):  Նա ինքն իրեն ընդանրապես չէր ճանաչում։

9․Իմ բոլոր կերպարներն ինձ չափազանց օտար են թվում։

10․Ինձ դուր է գալիս վերցնել դժվար դերեր եւ դարձնել նրանց այնքան սովորական, որքան դա հնարավոր է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ողբերգականն ու դժվարը կազմված են միանգամայն սովորական բաներից։

11․Այժմ դրամատուրգիան ավելի կանխատեսելի է դարձել, նախկինում կային դրական եւ բացասական դերեր, այժմ այդ ամենը կարող ես խառնել մի կերպարի մեջ։

12․Մենք բացարձակ չենք ուզում մտածել, որ հրեշները որոնցից մենք վախենում ենք, ծնում են այն հասարակությունը որում մենք ապրում ենք։

13․Շատ մարդիկ վերցնում են այն ինչը տալիս է կյանքը, բացարձակ չմտածելով, որ կարող են ուզել ավելին։

14․Միշտ կարելի է գտնել պատճառ՝ դժբախտ զգալու համար։  

15․Ես հիշում եմ, երբ դուրս եկավ «Թուրքական քացրավենիքներ»  ֆիլմը (Պոլ Վերհովենի առաջին ֆիլմերից մեկը նկարահանված՝ 1973 թվականին), այն ընդունեցին որպես կիսապոռնոգրաֆիկ։  Միակ հրատարակչությունը, որ դրական արձագանքեց «Շառլի Էբդոն»  էր։ Նրանք գրեցին, որ ֆիլմը շեդեվր է, և  ռեժիսորը կդառնա հանրահայտ։

16․Ես սիրում եմ խաղալ ոչ հայտնի ռեժիսորների մոտ, սովորաբար երբ խաղում եմ նրանք հայտնի են դառնում։ Այնպես որ ես լավ ինտուիցիա ունեմ։

17․Կինոն թմրանյութի պես մի բան է, այն թույլ է տալիս փախչել առօրյայից։

18․Կինոն ինձ համար թեթեւ զբասանք է՝ արձակուրդի օրերին, իսկ թատրոնը՝ լեռնագնացություն։  Դու երբեք չգիտես կսայթակե՞ս հաջորդ քայլին, թե՞ կհասնես բարձունքին։

19․Որեւէ  ֆիլմ չի կարող կրկնել կյանքը։

20․Խոշոր պլանի ժամանակ անգամ թեթեւ շարժումը մեկ դար է, իսկական իրադարձություն։

Պատրաստեց   Աշխեն Քեշիշյանը

 

 

 

 


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46