Ըստ ֆրանսիական կինոակադեմիայի՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Խնամակալություն» դրաման, որը ռեժիսոր Քսավյե Լեգրանի առաջին լիամետրաժ աշխատանքն է։ Այս մասին հայտարարվել է Փարիզում «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ, գրում է Daily Mail-ը։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լեա Դրյուքերը, որը խաղացել է «Խնամակալություն» ֆիլմում։ Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Ալեքս Լութցը՝ «Գի» ֆիլմում դերի համար։ Լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրվել է Ժակ Օդիյարը։ «Սեզար»-ի ժամանակ նշվել է նրա «Սիսթերս եղբայրներ» ֆիլմը։

Ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեդայի «Խանութի փոքրիկ գողերը» ֆիլմը լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել։ Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է ռեժիսոր Օլիվյե Բարուի «Ընտրությունների ֆրանսիական օրը» ֆիլմը։


Հետաձգվել են «Ոսկե ծիրանի» մի շարք միջոցառումներ

Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի  հոբելյանական հանդիսությունները (հանրահայտ ռեժիսորների...

|26 Նոյեմբեր 2020,13:52