Օսկար- 2019
«Օսկար 2019» մրցանակաբաշխության հաղթողները։
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը տրվել է Փիթեր Ֆարելի «Կանաչ գիրքը» ֆիլմին։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչավել ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի մեքսիկական «Ռոմա» ֆիլմը, որը պատմում է 1970-ականներին Մեքսիկայում ապրող սովորական ընտանիքի մասին։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտուհին» ֆիլմում թագուհի Աննային մարմնավորելու համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է Ռամի Մալեկը՝ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Մահերշալա Ալին «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ռեջինա Քինգը «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմում մարմնավորած դերի համար։
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթող է ճանչվել Լեդի Գագայի «Shallow» երգը, որը գրվել է «Աստղ ծնվեց» ֆիլմի համար։
«Լավագույն օրիգինալ սցենարի» համար մրցանակը տրվել է «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի հեղինակներին։
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը «Ռոմա» ֆիլմի համար տրվել է Ալֆոնսո Կուարոնին։
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում«Օսկար» է ստացել «Ազատ մենակատարում» ֆիլմը ։
«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը․ Տիեզերքի միջով» ֆիլմը։