ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է «Ոսկե ազնվամորի» (Razzie Award) մրցանակի դափնեկիր միանգամից երկու անվանակարգում, այդ թվում և որպես վատագույն դերասան: Նյու Յորքում կայացած 39-րդ մրցանակաբաշխությունը  հեռարձակվել է YouTube-ով:

Թրամփը «Ոսկե ազնվամորի» մրցանակին է արժանացել «Վատագույն դերասան» անվանակարգում՝ «Ազգի մահը» (Death of a Nation, 2018) և «Ֆարենհայթ 11/9» (Fahrenheit 11/9, 2018) վավերագրական ֆիլմերում հանդես գալու համար: Այս անվանակարգում առաջադրված են եղել նաև Ջոնի Դեփը, Ուիլ Ֆարելը, Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը:

Բացի այդ, նախագահը նաեւ «Վատագույն դերասանական զույգ» մրցանակ   է ստացել:

«Ոսկե ազնվամորին»  ամենամյա հումորային մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է «Օսկար»-ից օրեր առաջ: